Հրաշագործ կիվին

Կիվին ամենաօգտակար մրգերից է: Աս միրգը համարվում է Չինաստանի խորհրդանիշ:

Կիվին ունի օրիգինալ համ, որոշ չափով նման է բանանի, որոշ չափով՝ ելակի և արքայախնձորի:

Կիվին հսկայական քանակությամբ սննդարար տարրեր ունի: Այն պարունակում է վիտամին C, որն օգտակար է մաշկի և այլ հիվանդությունների համար: Կիվին հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ֆիտոքիմիկատներով և այլ օգտակար բաղադրիչներով, որոնք պահպանում են առողջությունը:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հսկայական քանակությամբ սննդարար տարրերի շնորհիվ՝ կիվին լավացնում է առողջությունն ու օգնում, կանխարգելում է մի շարք հիվանդություններ և առողջական խնդիրներ: Այդ իսկ պատճառով, կիվին համարվում է սուպեր մթերք:

Կարդացեք նաև

Կիվին կանխարգելում է Պարկինսոնի հիվանդությունից առաջացած առողջական խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, ինչպես նաև՝ մի շարք այլ հիվանդությունների զարգացումը:

Օրական 2-3 կիվի ուտելով՝ կլավացնեք սրտանոթային համակարգի վիճակը: Կիվին նաև կարգավորում է արյան ճնշումը, պաշտպանում է սիրտն ու արյան անոթները, նվազեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզն ու կաթվածը:

Կիվին պարունակում է լուծվող մանրաթելեր, ինչը նշանակում է, որ այն հրաշալի լուծողական միջոց է:

Կիվին հարուստ է A, K, C, E վիտամիններով: Այն նաև հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, մանրաթելերով, կալիումով, մագնեզիումով: Կիվին խորհուրդ է տրվում շաքարախտ ունեցող հիվանդներին, քանի որ այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս