
Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 19-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Ալբերտ Մարգարյանը և նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Գուրգեն Բեգլարյանը ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Մանրամասներն` այստեղ