
Որպես անհետ կորած որոնվողը վրաերթի է ենթարկվել և գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել

Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «շիզոֆրենիա» հիվանդությամբ տառապող Արամ Ծերունյանի անհետ կորելու մասին:
Փետրվարի 15-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Փետրվարի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ծերունյանը հունվարի 30-ին Սեբաստիա փողոցի թիվ 116 տան մոտակայքում վրաերթի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ փետրվարի 11-ին գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: