Բաժիններ՝

«Ածելու սայրի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունն էկրանին կլինի 2018 թվականին

«Ածելու սայրի վրայով վազողը» լեգենդար ֆիլմի շարունակությունն էկրան կբարձրանա 2018 թվականի հունվարին:

Ֆանտաստիկ թրիլլերը ռեժիսոր Ռիդլի Սքոթի կողմից նկարահանվել է 1982 թվականին՝ Ֆիլիպ Դիկի «Անդրիոդները երազում են արդյոք էլեկտրաոչխարների մասին» վեպի մոտիվներով: Դերասան Հարիսոն Ֆորդը ֆիլմում մարմնավորել Է ոստիկան Ռիք Դեքարդին, որը Լոս Անջելեսում հետեւում էր այսպես կոչված ռեպլիկանտներին՝ արտաքինով մարդկանցից չտարբերվող կիբորգներին:

Հայտնի Է, որ Ֆորդը կշարունակի խաղալ իր հերոսի դերը, իսկ մյուս գլխավոր դերը ֆիլմում, որի գործողությունը տեղի Է ունենում առաջին մասի իրադարձություններից մի քանի տասնյակ տարի անց, կխաղա Ռայան Գոսլինգը:

Կինոնկարի բեմադրությունը վստահված է կանադացի ռեժիսոր Դենի Վիլնեւին, որի նախորդ աշխատանքը՝ «Մարդասպանը», շատ բարձր է գնահատվել համաշխարհային կինոմամուլի կողմից:

Ֆիլմի նկարահանումները պլանավորվում է սկսել հուլիսին: «Ասոշիեյթեդ պրես» գործակալության տվյալներով՝ կինոնկարի պրեմիերան կկայանա 2018 թվականին՝ Մարտին Լյութեր Քինգի օրը, որը նշվում է հունվար ամսվա երրորդ երկուշաբթի օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29