Բաժիններ՝

Օբաման ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել Ռուսաստանին ու սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հասցվող հարվածները», հայտնում է Սպիտակ տունը երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքում.

«Երկու ղեկավարներն էլ աջակցություն են հայտնել Մյունխենում անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում ու կոչ են արել Ռուսաստանին և Ասադի ռեժիմին դադարեցնել օդային հարվածները չափավոր ընդդիմության դեմ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ամերիկյան ադմինիստրացիայի տվյալով՝ զրույցի ընթացքում «նախագահ Օբաման մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սիրիական ռեժիմի վերջին առաջխաղացումների վերաբերյալ ու կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք կարող էին նպաստել Թուրքիայի ու Սիրիայի հյուսիսում չափավոր ընդդիմության հետ լարվածության աճին, ինչպես նաև խափանում են ընդհանուր ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»:

Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ահաբեկչության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ «Քրդական աշխատավորական» կուսակցության դեմ պայքարում, դարձյալ նախանշել են ընդհանուր նպատակները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29