Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար մարդու, որոնք հավակնում էին ստանալ փախստականի կարգավիճակ և որոնց այն չի տրվել, հայտնում է BBC-ն:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները կժամանեն Բաքու, նրանց կմիանան նաև միջազգային այլ ֆինանսավարկային ինստիտուտների՝ Զարգացման ասիական բանկի ու ՎԶԵԲ-ի առաքելությունների ներկայացուցիչները:
«Բանակի նկատմամբ բացառիկ ուշադրություն եմ ունեցել ոչ միայն մեր ազգային բանակի սկզբնավորման շրջանում և հետագայում, այլև նույնիսկ սովետական շրջանում, ու կարող եմ հիշել, որ ունեմ սովետական շրջանից «սահմանապահ զորքերի գերազանցիկի» մեդալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բանակի օրվա մասին՝ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Թուրքիայի ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար:
Հունվարի 28-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին՝ Մալիշկա գյուղի սկզբնամասում, ավտոմեքենայի շարժիչը չի գործարկվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումներին։
Հույն լրագրողները արհմիություննների որոշմամբ գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
Հունվարի 28-ին, ժամը 08.41-ին տեղեկություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղ հիվանդ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պորտուգալիայում, Ֆինլանդիայում ու Գերմանիայում գրանցվել են Զիկա վիրուսով վարակման նոր դեպքեր: Հաղորդվում է, որ բոլոր վիրուսակիրները վերջերս այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ, հայտնում է DW-ն:
Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համատեղ հետաքննության ժամանակ պարզել են ահաբեկիչների ինքնությունը, որոնք անմիջական առնչություն են ունեցել Սինայի թերակղզում А321 ինքնաթիռում ահաբեկչության նախապատրաստմանը:
«Ընդամենը պատերազմի մասնակից եմ եղել, ջոկատի անդամներից մեկն եմ եղել, որը եղել է ամենակրտսեր՝ «Ճտերի» ջոկատը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց բանակի օրվա մասին՝ այս մասին պատմեց պատերազմի մասնակից, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
«Համամիտ չենք այն գնահատականին, որ առաջնորդները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա նշեց, որ կարծում են՝ դա ավելի շատ շահարկվում է, քան իրականության հետ որեւէ առնչություն ունի:
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ է տեսնում իրեն փոխարինող, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ինձ»:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Հարցին, թե ինչո՞ւ են հայ հոգևոր հայրերը շքեղ կյանքով ապրում, նա պատասխանեց. «Շնորհավորում եմ բանակի տոնի առթիվ, ուրիշ ասելիք չունեմ»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ի՞նչ կարող եք ասել տոնի առիթով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Շնորհավորում եմ»:
«Վազգեն Սարգսյանն իր մասին ասում էր՝ «Ժողովուրդն այդպես էլ ինձ չհասկացավ, ինձ միշտ տեսնում են մորուքով, փրփրած, քրտնած…»: Բայց նա ուներ փխրուն հոգի, լիրիկական բնավորություն, ահավոր կարգին մարդ էր, հրաշք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվելով Վազգեն Սարգսյանի մասին ունեցած իր հուշերով՝ ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը:
Հունվարի 27-ին, ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի 1-ին փողոցի 3-րդ տանը րդեհ է բռնկվել:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում փոստային FedEx ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ հայտնաբերել էին տուփեր՝ կասկածելի սարքերով, հայտնում է NDTV-ը:
«Մեր իրականության ամենապայծառ օրերից մեկն է, որ կարող ես մի կողմ դնել քաղաքական հայացքները, քո չհասկացված լինելը ու սրտանց ուրախանալ: Դա այն բացառիկ բնագավառն է, որտեղ մենք բացառիկ հաջողություն ունեցանք, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը ձեռք բերեցինք այդ օրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց բանակի օրվա մասին՝ ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը:
«Ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ բանակի օրվա առիթով, և ուզում եմ նաև իմ ողջույնի խոսքը հղել մեր այն զինվորներին, ովքեր այսօր, այս պահին պաշտպանում են մեր սահմանը, մեր երկու երկրների, մեր անվտանգությունը»:
ԱՄՆ-ում ավելացել է Զիկա վիրուսով վարակված մարդկանց թիվը՝ հասնելով 6-ի: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ուղիղ միացում «Եռաբլուր» զինվորական պանթեոնից:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ևս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Վերջինս բոլորին շնորհավորեց հայոց բանակի կազմավորման առիթով՝ նշելով, որ այն 24 տարեկան է, ինչը բավական լուրջ տարիք է:
«Ցանկանում եմ, որ մենք բոլորս ամեն ինչ անենք, բանակի հետ միասին, համաժողովրդական բանակի վերածելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»:
Ղազախստանի հարավում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Interfax-ը:
ՀՀ գերատեսչությունները սկսել են հերթով վճարել իրենց կոմունալ ծախսերը։ Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում ՀՀ մշակույթի նախարարությունը պետբյուջեից շուրջ 7 մլն 700 հազար դրամի կոմունալ ծախսեր է վճարել։
Ես խոսեցի Լիլիթի հետ եւ հիմա բառացի փոխանցում եմ իր բառերը. ձեր միջոցով Լիլիթը խնդրում է իր բոլոր լրագրող գործընկերներին ու լրատվամիջոցներին առհասարակ չանհանգստացնել իրեն եւ իր ընտանիքին, հարգել իր եւ իր ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը եւ ըմբռնումով մոտենալ ու հարգել իր խնդրանքը: