Բաժիններ՝

Տանը չգիտեին, որ նա ջոկատում է. «Իմանային՝ չէին թողնի». Դավիթ Ամալյան

«Ընդամենը պատերազմի մասնակից եմ եղել, ջոկատի անդամներից մեկն եմ եղել, որը եղել է ամենակրտսեր՝ «Ճտերի» ջոկատը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց բանակի օրվա մասին՝ այս մասին պատմեց պատերազմի մասնակից, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

Դ. Ամալյանը պատմեց, որ իրենց ջոկատում եղել է 14 մարդ, հիմնականում՝ 14, 15 տարեկան պատանիներ: Պատերազմի ընթացքում այդ ջոկատից միայն մեկ հոգի է զոհվել: Խոսելով պատերազմի տարիների իր հուշերից՝ Դ. Ամալյանն ասաց. «Մենք որ հավաքվում ենք տղաներով, միայն հումորն ենք հիշում, դրանից բացի՝ ոչինչ չենք հիշում: Սա ինձ համար հեքիաթային անցյալ էր, որ կարիք չկա, որ կրկնվի, մեզ համար դա հեքիաթ էր, չարը՝ չար էր, բարին՝ բարի»:

Հարցին՝ տանը գիտեի՞ն, որ ինքն այդ ջոկատում էր, Դ. Ամալյանն այսպես պատասխանեց. «Չէ, իմանային՝ չէին թողնի: Մորս խաբում էի, ասում էի՝ գնում ենք պարապմունքի, բոլորի ծնողներն էլ ինչ-որ էտապ չեն թողնում, բոլորն էլ խաբել են, որ մեր տեղը վատ չէ, հանգիստ տեղ ենք գնում: Բայց համոզված եմ՝ ինչքան էլ չեն թողել ծնողները, տղայի գնալուց հետո թաքուն հպարտացել են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս