Բաժիններ՝

«Գռեհկություն կլիներ Աստվածաշունչը չվերցնելը». Վաղինակ Շուշանյանը՝ Վլադիմիր Գասպարյանի նվերի մասին

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 25-ին՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին Աստվածաշունչ է նվիրել  Բաղրամյան պողոտայում: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Վ. Շուշանյանը ասելով, որ ինքը վերցրել է նվերը, քանի որ այն Աստվածաշունչ էր:

«Դա եղել է հունիսի 25-ին՝ իմ ծննդյան օրը. ինքը՝ ոստիկանական պատի այս կողմում է կանգնած եղել, ես՝ այն կողմում։ Պատի այն կողմից այս կողմ իր ձեռքով փոխանցել է այդ գիրքը՝ ասելով. «Շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը, սա էլ քեզ իմ կողմից նվեր»»,- մեզ հետ զրույցում պատմեց Վ. Շուշանյանը:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլ էր դա՝ հաշվի առնելով որ երկրի ոստիկանապետը ամեն մեկին նվեր չի հանձնում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Այդ քայլերը դուք և մյուսներն են փնտրում, նվեր է եղել, Աստվածունչ է եղել, ստացել եմ: Ես կհամարեի տարօրինակ, եթե Աստվածաշունչ չլիներ, այլ ուրիշ բան լիներ, ու չէի էլ ընդունի դա, բայց քանի որ Աստվածաշունչ է, իսկ Աստվածաշունչը աշխարհում համարվում է համար 1 գիրքը, գռեհկություն կլիներ չվերցնելը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս