Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության շրջանակներից դուրս չի եկել». Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

«Ես համաձայն չեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության շրջանակներից դուրս է եկել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վերջերս քաղաքագետները կարծիք են հայտնում, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության շրջանակից և տեխափոխվել է միայն Ռուասատանի ազդեցության դաշտ:

Նա նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դեռևս ոչ մի որոշումով չեղարկված չի ճանաչել խմբի գործունեությունը, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնած 3 պետությունները միանգամայն «ներդաշնակորեն» աշխատում են իրար հետ. «Եկող շաբաթ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս