«ՌԴ նախագահի ցավակցական ուղերձում նշված էր, որ դա կարող է լինել պրովոկացիոն, սադրիչ գործողություն». ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում: 168.am-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ հիմա տարբեր վարկածներ են շրջանառվում հենց իրավապահ մարմինների և Նեմցովի նեղ շրջապատի կողմից:

«Պետք է թողնենք նման գործընթացներն իրավապահ մարմինենրին, չշտապենք որևէ գնահատականներ հնչեցնել, որովհետև իրականում դրանք լինելու են բացառապես նեղ անձնական կարծիքներ:

ՌԴ նախագահը հանդես էր եկել ցավակցական ուղերձով, որտեղ նաև նշված էր, որ դա կարող է լինել պրովոկացիոն, սադրիչ գործողություն: Ավելի շատ սա իրավական հարթությունում է, պետք է զինվենք համբերությամբ և սպասենք իրավապահ մարմինների գնահատականներին»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս