Բորիս Նեմցովին սպանելը հետապնդում է երկու հիմնական նպատակ. ՌԴ Պետդումայի փոխնախագահ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդի Իգոր Լեբեդևը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին սպանելը սադրանք է, որի նպատակն Արևմուտքի հետ հարաբերությունները մինչև վերջ սրելն է, որոնք արդեն իսկ սրվել են Ուկրաինայի հակամարտության պատճառով.
«Ինչ վերաբերում է դրդապատճառներին, ապա կարծում եմ, որ դա պատվերով սպանություն է` հատուկ նրա համար, որ առաջին հերթին ապակայունացվի երկրի ներսում տիրող իրավիճակը մարտի 1-ի իրադարձությունների` երթի նախօրեին:
Եվ երկրորդ` Նեմցովին սպանելը միտված է նրան, որ մինչև վերջ սրվեն արևմտյան երկրների հետ փոխհարաբերությունները, որոնք ներկայումս ընդհանրապես լավ վիճակում չեն Ուկրաինայի դեպքերի պատճառով:
Ուկրաինայի հակամարտությունը կարծես թե խաղաղվում էր, սակայն դա թերևս ձեռնտու չէր շատերին, ընդ որում` թե´ երկրի ներսում, թե´ արտերկրում, որոնք չեն ցանկանում մեր փոխհարաբերությունների կարգավորում:
Բնականաբար, ընդդիմության առաջնորդներից մեկին սպանելը լուրջ հարված է Ռուսաստանի ու Արևմուտքի փոխհարաբերություններին: Հազիվ թե որևէ մեկը ներկայումս հավատում է այդ սպանության կենցաղային բնույթին: Չէ՞ որ Բորիս Նեմցովը ելակ չէր վաճառում փողոցում»: