Դաշնակցականների երթը Բերձորում դիմավորեցին տոնախմբությամբ, ճաշկերույթով

ՀՅԴ Գերագոյն մարմինին կողմից կազմակերպված դեպի Լեռնային Ղարաբաղ զորակցական երթի մասնակիցները՝ մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի Բերձոր շրջանում: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը: Նրանց դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտերի ր Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:

«Հիւրերը ողջունեցին ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալէօշա Գաբրիէլեանը եւ ՀՅԴ Քաշաթաղի «Միջնաբերդ» կոմիտէի ներկայացուցիչ Արին Գալստեանը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան այս առիթով արտասանած իր խօսքին մէջ յայտնեց, որ Արցախի մէջ կատարելիք բազմաթիւ աշխատանքներ կան, եւ պատուախնդրութեամբ պիտի իրականացնեն ուխտագնացութիւնը:

HJD Berdzor (1)«Արցախում եղել ենք պատերազմի տարիներին, եղել ենք հազարներով, ազատագրել ենք մեր հայրենիքը, շատ զոհեր ենք ունեցել, եւ Ղարաբաղը սրբութիւն է մեզ համար: Արցախը մեր գերխնդիրն է. հայկական իրականութեան մէջ կան կարմիր գծեր, որոնք ոչ մէկը խախտելու իրաւունք չունի, այդ գծերից է նաեւ Արցախը», հաստատեց ան:
Նախաձեռնութեան կազմակերպիչներէն Իգոր Սարգսեան տեղեկացուց, որ երթին կը մասնակցին Հայաստանի բոլոր մարզերու, Երեւանի եւ Ջաւախքի ՀՅԴ կազմակերպութիւններու անդամներ: Անոր համաձայն՝ նախատեսուած է Ստեփանակերտի մէջ հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանի հետ, ինչպէս նաեւ այցելութիւններ զօրամասեր:

HJD Berdzor (2)

Առաջին օրը Ստեփանակերտի մէջ պիտի կատարուի մոմավառութիւն: Յաջորդ օրը պիտի կատարուին ուխտագնացութիւններ, երթին մասնակիցները պիտի այցելեն Շուշի եւ իրականացնեն տարբեր նախաձեռնութիւններ։ Գեղարքունիքի մարզի Կեդրոնական կոմիտէի անդամ Էդուարդ Ասլանեան կարեւոր նկատեց նման միջոցառում՝ նշելով, որ երթին մասնակիցներէն շատեր Արցախեան պատերազմի ազատամարտիկներ են: Շուրջ մէկ ժամ տեւած ընդունելութենէն ետք ուխտագնացները ուղղուեցան Ստեփանակերտ»,- գրում է կայքը:

Հավելենք, որ երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հրանտ Մարգարյանին:

Bako Sahakyan, Hrant margaryan

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին դեպի Արցախ ավտոերթ էր կազմակերպել «Հիմնադիր խորհրդարանը», սակայն Բերձորում անհայտ անձինք հարձակվել էին նրանց վրա, ծեծի ենթարկել և ջարդել մեքենաների ապակիները:

Տեսանյութեր

Լրահոս