Բաժիններ՝

Երբ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, դա մշտապես ավարտվում է աղետով. Նեմցովի վերջին հարցազրույցն իր սպանության օրը

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը երեկ հարցազրույց է տվել Эхо Москвы ռադիոկայանին, ինչը դարձել է նրա վերջին հարցազրույցը, քանի որ դրանից 3 ժամեր անց նա սպանվել է Մոսկվայի կենտրոնում:

Իր սպանվելու օրը Նեմցովը ռադիոելույթի ժամանակ կոչ է արել մասնակցել մարտի 1-ին կայանալիք «Գարուն» երթին. «Մենք մշակել ու հրապարակել ենք մեր երթի պահանջները: Կան քաղաքական բնույթի պահանջներ, կան նաև սոցիալ-տնտեսական բնույթի պահանջներ:

Խոսքը գնում է Ուկրաինայի հետ պատերազմի անհապաղ դադարեցման, ընդդիմության մասնակցությամբ ազնիվ ընտրություններ անցկացնելու, գրաքննության վերացման, կոռուպցիոն հայտնի բոլոր գործերը դատարան հասցնելու, 50/50-ի բյուջեի ապակենտրոնացման, պաշտպանական ծախսերի կրճատման հաշվին առողջապահական ու կրթական ծախսերի մեծացման մասին:

Երբ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքերում, դա մշտապես ավարտվում է աղետով: Ներկայիս ճգնաժամի խոր պատճառներից մեկը տնտեսական չափազանց անարդյունավետ մոդելն է, որը հենված է մոնոպոլիաների, պետական կորպորացիաների, բյուրոկրատիայի ղեկավարման վրա»:

Նեմցովն ընդգծել էր, որ Ռուսաստանում չկա որևէ «Արյունալի մայդանի» սպառնալիք, սակայն կա «Հակամայդանի» սպառնալիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս