Ֆրանսուա Օլանդը խստապես դատապարտել է Բորիս Նեմցովի հրեշավոր սպանությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կտրականապես դատապարտել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը: Այս մասին նշված է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում.
«Նախագահը կտրուկ դատապարտում է Բորիս Նեմցովի հրեշավոր սպանությունը, որն իրականցվել է այս գիշեր, Մոսկվայում: Բորիս Նեմցովը ժողովրդավարության համարձակ ու անխոնջ պաշտպան էր և կոռուպցիայի դեմ կոշտ պայքար մղելու ջատագով»:
Օլանդն իր ցավակցություններն է հղել Նեմցովի ընտանիքին ու մերձավորներին: