Բաժիններ՝

Գործարարի ինքնասպանության գործի քննությունը կարող է հանձնվել ԱԱԾ-ին. «Փաստինֆո»

«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ, գործարար Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը կարող է տեղափոխվել  ԱԱԾ վարույթ: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները առայժ ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում են:

Քրեական գործի նախաքննության արդյունքների, ընթացքի մասին մեր հարցմանն ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործն  ուղարկել են ՀՀ Գլխավոր դատախազություն և գործի ընթացքի մասին որևէ այլ տեղեկություն հայտնել չեն կարող:

Հիշեցնենք, գործարարի դին 2015 թվականի փետրվարի 16-ին հայտնաբերվել էր իր տանը, ննջասենյակում` հրազենային վնասվածքով: Հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ինքնասպանության հասցնելը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, շրջանառող վարկածներից մեկը նրան պատկանող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի մի քանի միլիոն դոլարի հասնող պարտքն է:

1998թ. օգոստոսի 11-ին գրանցված այս ՍՊԸ-ն, 2005 թվականից իրականացնում է էլիտար բնակելի և բազմաֆունկցիոնալ համալիրների շինարարական աշխատանքներ: Դրանց թվում են Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 Խանջյան 29 հասցեներում կառուցված շենքերը: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընկերությունը  ֆինանսական ճգնաժամի մեջ է:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սայաթ-Նովա 40 հասցեի էլիտար շենքում բնակարաններ գնած անձինք, որոնց թվում, ի դեպ, բավական հայտնի անուններ են (նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյան, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյան) մինչ օրս չեն կարողանում տեր դառնալ իրենց գնած բնակարաններին: Բանն այն է, որ շենքի տարածքը գրավադրված է բանկում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս