Բաժիններ՝

ԱԱԾ-ն գաղտնի է պահում 5 տարի Ադրբեջանում ապրած հայ ընտանիքի մասին տեղեկատվությունը. yerkir.am

2014թ-ի դեկտեմբերի 12-ին Հայաստան վերադարձվեց դեռևս 2010թ-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ Ադրբեջանում ապաստան ստացած Եղիշե Գևորգյանն իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ:

Եղիշեն և նրա կինը` Ռուզաննան, պատմելով հարևան երկրում կրած զրկանքների մասին հայտնել էին, որ Ադրբեջանում նրանց առաջարկվել է տեղափոխվեն երրորդ երկիր՝ այն պայմանով, որ ընտանիքը մասնատվի, սակայն իրենք հայտարարել են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան:

Վերադարձի օրը «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու Հայաստան վերադարձած 5 հոգանոց հայ ընտանիքի հետ ասել էր. «Նրանք դավաճան են, թե` ոչ, կորոշի դատարանը»:

Սակայն մինչ այժմ հայտնի չէ` ազգային դավաճանության հատկանիշներով նրանց վերաբերյալ քրեական գործ կա հարուցված , թե ոչ, հայտնի չէ նաև, թե որտեղ և ինչ պայմաններում ե այժմ բնակվում Գևորգյանները: Yerkir.am-ի տեղեկություններով` Գևորգյանների խնդրով այժմ զբաղվում է ԱԱԾ-ն, որն, ինչպես պարզվեց հույժ գաղտնի է պահում այս ընտանիքին առնչվող ցանկացած տեղեկատվություն: Նշենք, որ դեռևս հունվարի 22-ին yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: Մասնավորապես հետաքրքրվել էինք.

1. Ներկայումս Հայաստանում ի՞նչ կարգավիճակ ունի այս ընտանիքը և որտե՞ղ է բնակվում:

2. Արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրել և քննության առարկա դարձրել է Գևարգյանների` 2010թ-ին ապօրինի կերպով սահմանը խախտելու հանգամանքը և արդյոք այս հոդվածի հատկանիշներով նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվել է:

3. ԱԱԾ-ն հարցաքննե՞լ է ընտանիքի անդամներին` մասնավորապես Եղիշեին և կնոջը :

4. Ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը, մինչ սահմանը հատելն ու Ադրբեջանում հաստատվելը, Հայաստանում իր նկատմամբ հարուցված քրեական գործ ունեցել է կամ որևէ գործով անցե՞լ է :

Եթե այո, որ հոդվածի կամ հոդվածների հատկանիշներով և այժմ արդյոք այդ գործը(երը) վերաբացվել է, թե ոչ : Սակայն ԱԱԾ համապատասխան վարչությունը, խախտելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթները, այդպես էլ մեզ գրավոր պատասխան չուղարկեց:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս