Ջեյմս Ուորլիքը ԼՂ-ի հարցը քննարկել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչների հետ.
«Միշտ էլ ուրախ եմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ANCA-ի հետ զրուցելու կապակցությամբ: Եկեք շարունակենք քննարկումները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»: