Բաժիններ՝

Մերկելը Պուտինին կոչ է արել պատժել Նեմցովի մարդասպաններին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին նենգաբար սպանելը ցնցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը.

«Նա (Մերկել) գնահատում է նախկին փոխվարչապետի (Նեմցով) քաջությունը, ով մշտապես բաց ձևով քննադատել է կառավարության քաղաքականությունը: Նա (Մերկել) իր ցավակցություններն է հղում նրա հարազատներին և նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է անում ապահովել շուտափույթ հետաքննություն ու մեղավորների պատժում»:

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դաժան սպանությունն ունի պատվերով սպանության բոլոր նախանշանները և կրում է բացառապես սադրանքային բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս