Բաժիններ՝

«Չելսին» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան. Ժոզե Մոուրինիո

«Կապույտների» գլխավոր մարզիչն օրինակներ բերեց անցյալից, որպեսզի հաստատի այս թեզը:

«Թիմը, որն այնպիսի պրոբլեմներ ունի, ինչպես մենք, չի հանդիսանում Չեմպիոնների լիգայի հավակնորդ: Այս մրցաշարում ելույթ են ունենում Եվրոպայի լավագույն թիմերը:

Բայց երբ ես 2004-ին հաղթեցի «Պորտուի» հետ, մենք հավակնորդ չէինք համարվում: Երբ ես 2010թ.-ին հաղթեցի «Ինտերի» հետ, մենք նույնպես հավակնորդ չէինք համարվում: Իսկ երբ իմ թիմերը համարվում էին հավակնորդ, ես պարտվեցի 2 կիսաեզրափակիչներում` «Ռեալի» և «Չելսիի» հետ: Այնպես որ, կտեսնենք:

4-րդ տեղը Պրեմիեր լիգայո՞ւմ: Լիգայի ղեկավարներից մեկը մի քանի ամիս առաջ ինձ ասաց, որ մրցաշարին օգուտ կլինի, եթե «Չելսին» չեմպիոն չդառնա: Բայց նա չի ասել, որ լավ կլինի, եթե մենք 4-րդը չդառնանք»,- Մոուրինիոյին մեջբերում է Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս