Բաժիններ՝

Լավրովը հայտարարել է օտարերկրացի գործընկերների պատրաստակամության մասին՝ օգնել որոնել А321-ի ահաբեկչության կազմակերպիչներին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմն ստացել է օտարերկրյա գրեթե բոլոր գործընկերների պատրաստակամությունը՝ համագործակցել ու որոնել նրանց, ովքեր առնչություն ունեն Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ուրախացնում է, որ գրեթե բոլոր օտարերկրյա գործընկերներից մենք ստացել ենք արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն»,- նշել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն դեռ նոյեմբերի 17-ին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ «դիմել բոլոր պետություններին, կազմակերպություններին, ֆիզիկական անձանց՝ խնդրելով որոնել ահաբեկչությանն առնչություն ունեցող անձանց»:

Լավրովը հայտարարել է, որ ահաբեկիչների որոնման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանցագործությանն առնչություն ունեցողները չեն հայտնաբերվել ու չեն կրել համապատասխան պատիժ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը կործանվել է Եգիպտոսի Սինայի թերակղզում:
Ինքնաթիռում գտնվող 217 ուղևորները զոհվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս