Բաժիններ՝

Գերմանիայում հարձակվել են փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա

Երեկ երեկոյան Գերմանիայի Յանսդորֆ (Սաքսոնիա) քաղաքից ոչ հեռու 30 մարդ հարձակվել է փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա: Այս մասին հայտնում է Bild-ը:

Պարբերականի տվյալով՝ այն բանից հետո, ինչ ավտոբուսն արգելափակվել է, անհայտ անձինք քարեր ու ճայթռուկներ են նետել ավտոբուսի վրա:
Հարձակման հետևանքով վիրավորվել է տրանսպորտային միջոցի վարորդը:

Պատահարից հետո փախստականների խմբին այլ բնակավայր են տեղափոխել: Իրավապահները գործ են հարուցել հասարակական կարգը խախտելու համար:
Տարեսկզբից Գերմանիայում իրականացվել է շուրջ 800 հարձակում փախստականների ապաստանների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031