Անցած տարի Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 8.5 մլն ուղևորի
2025 թվականին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 8,5 մլն ուղևորի, ինչը 14,1%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, նշված է Վիճակագրության ազգային ծառայության տվյալներում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2025 թվականին օդանավակայաններն ընդունել են 4,2 մլն ուղևորի (14,2%-ով ավելի), իսկ օդանավակայաններից մեկնել է 4,3 մլն ուղևոր (14%-ով ավելի)։
Նույն տվյալների համաձայն՝ 2025 թվականին Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքի 95,2%-ը բաժին է ընկել կանոնավոր չվերթերին։
«2025 թվականին Վրաստանի օդանավակայաններից իրականացված ուղևորափոխադրող չվերթերի քանակը կազմել է 33,6 հազար, ինչը 11,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Վրաստանի օդային տրանսպորտով փոխադրվել է 740,2 հազար ուղևոր և 154,1 հազար տոննա բեռ։ Նշված ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը 14,8 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, իսկ փոխադրված բեռի ծավալը 42,9 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից։
2025 թվականին Վրաստանի քաղաքացիական օդանավերի ռեեստրում գրանցված է եղել 62 օդանավ, որոնց 77,4 տոկոսը կազմել են ուղևորատար օդանավերը, իսկ 22,6 տոկոսը՝ բեռնատարները։ Ուղևորատար օդանավերի 72,9 տոկոսն ունեցել է 50 կամ պակաս նստատեղ, 10,4 տոկոսը՝ 51-150 նստատեղ, իսկ 16,7 տոկոսը եղել է 151-250 կամ ավելի նստատեղով։
Նույն ժամանակահատվածում Վրաստանի օդանավակայաններն ունեցել են 6 թռիչքուղի, 59 անցակետ, 26 ուղևորային ելք և 2500 կայանատեղի ավտոմեքենաների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։



