Արտաքին ուժերի կողմից կա քարտ բլանշ՝ աչքերը փակել Փաշինյանի ցանկացած անօրինության վրա. Մամիջանյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընթերցեց ընդունված հայտարարության տեքստը, ապա պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
168.am-ը հանրապետական գործչից հետաքրքրվեց Արարատ Միրզոյանի` հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու գաղտանզերծված խնդրագրի մասին՝ նկատառմամբ, թե արդյոք ընդդիմության կոնսոլիդացիայի կարո՞ղ է նաև նմանատիպ դրվագները կանխել, և եթե առաջիկա ընտրութուններում ականատեսը չլինենք կոնսոլիդացիայի, ապա ի՞նչ է սպասվում:
«Ես կանխատեսումների սիրահար չեմ՝ առավել ևս՝ այսքան ամիս ընտրություններից առաջ ես կանխատեսում չեմ անելու: Միակ կանխատեսումը, որ ես կարող եմ անել, և դա առկա է մեր հայտարարության մեջ, այն է, որ ընտրություններին քաղաքացիների շատ բարձր մասնակցությունը չափազանց կարևոր է, որովհետև դա կնվազեցնի իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառմամբ և այլ խախտումների միջոցով քվեարկությունների տեսակարար կշիռը ընդհանուր թվի մեջ»,- պատասխանեց Հայկ Մամիջանյանը:
Խոսելով գաղտնազերծված նամակի մասին՝ նա նկատեց, որ այն ուներ 2 խնդիր.
«Առաջին՝ փաստը, որ գումար է տրամադրվելու, իբր արտաքին ներգործություններից խուսափելու, բայց ինքնին ակնհայտ է, որ շատ նուրբ է սահմանը, թե երբ «պայքարը» ներգործության մեջ դառնում ինքնին ներգործություն։
Բայց 2-րդ պատճառը այդքան ակնհայտ չէր ու ակնհայտ կլինի շուտով. Նշանակում է՝ Փաշինյանն ինչ անօրինություն անի մինչև ընտրություններ և ընտրությունների օրը, դա միշտ փաթեթավորվելու է արտաքին ներգործության դեմ պայքարի շղարշով:
Ու ցավն այն է, որ արտաքին ուժերի կողմից կարծես թե առկա է քարտ-բլանշ, համաձայնություն՝ աչքերը փակել և հալած յուղի տեղ ընդունել, որ ցանկացած անօրինություն, ցանկացած հակաժողովրդավարական արարք, ցանկացած նոր այլախոհի կամ քաղաքական գործչի բանտարկություն, կուսակցությունների և լրատվականների նկատմամբ արշավ, դրանք բոլորը, կարծես թե, պատրաստ են ընդունել, որպես իբր պայքար արտաքին ներգործության դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում



