Մենք ասում ենք՝ բոլորս միասին կպնենք, որպեսզի հասնենք արդյունքի. Մամիջանյան
ՀՀԿ Գործադիր մամնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց՝ այս տարիների ընթացքում իրենց քաղաքական ուժն ապացուցդել է, որ իրեն իրենց պարտքը պատվով կատարել են, այդ թվում նաև փողոցային պայքարի ժամանակ:
«Իմպիչմենթի գործընթացի առկա իրավիճակը մեզ չի գոհացնում մի բանով, որ այն չի իրականացվել: Կարծում եմ՝ մենք առավել քան ամբիցիաներից վեր ու նախորդիվ տեղի ունեցածների հետ նոր պատմություններ չմեկնարկող առաջարկ ենք արել: Մենք ասում ենք՝ եկեք բոլորս միասին կպնենք, որպեսզի հասնենք արդյունքի: Ես ասացի՝ մենք այդ քննարկումներին նստելու ենք բացառապես իշխանափոխության օրակարգով: Գուցե մեկը կասի՝ մյուս թեկնածուն ավելի լավն է, կամ այս եղանակն ավելի արդյունավետ է, քննարկենք»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց նաև՝ թեպետ տարբեր գործընթացներ ընթացել և ընթանալու են, ՔՊ-ի հետ դժվար է լինելու պայքարել, առանց փողոցային պայքարի:
«Մենք արել ենք, անում ենք ու շարունակելու ենք անել: Բայց ռեսուրսներն ավելացնելը միշտ ավելի լավ է: Այս պրոցեսի նպատակը դա է: Ու թաքնված օրակարգ չկա: Եկե՛ք անենք իշխանափոխություն, ինչ բոլորս խոստացել ենք: Հանրապետականն իր խոստմանը տեր է»,-ասաց քաղաքական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում:



