Դատարանն անվավեր է ճանաչել դասախոս Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը
Աշխատանքից անհիմն ազատված ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը գրում է. «Իրավունքը վեր է կամայականությունից.
Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։
Հ.Գ. Շնորհակալություն դատավոր Հ. Ղազարյանին»։



