Դեկտեմբերի 17-ին, ժամը 7.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Սամվել Գրիգորյանին:
Ուկրաինայի կառավարությունը մորատորիում է սահմանում ռուսական 3,582 մլրդ դոլարի եվրապարտատոմսերի պարտքի վրա, որը թողարկվել էր 2013 թվականի վերջին 3 մլրդ դոլարի չափով:
Հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt ընկերությունը, որի համանուն հավելվածը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, Forbes-ի կողմից ճանաչվել է Սիլիկոնյան հովտի 2015թ. ամենաթեժ 50 ստարտափներից մեկը (2015 Forbes Hottest Startups):
Համաշխարհային բանկը (ՀԲ) Իրաքին ֆինանսական օգնություն կտրամադրի 1,2 մլրդ դոլարի չափով, ասվում է կազմակերպության կայքում:
Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի «Շտուտգարտին»:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ի ցերեկը փոքր ինչ կնվազի, 22-23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վռամ աբեղա Ղազարյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմում՝ ընդ իշխանությամբ թեմակալ առաջնորդի:
«Կա տենդենց, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր հանդիպումից, կարևոր իրադարձությունից առաջ ակտիվացնում են գործողությունը շփման գծում, ու հասկանալի էր, որ վաղը նախատեսվում է նախագահների հանդիպումը, ինչ-որ մի բան պետք է անեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի՝ երեկ կատարած դիվերսիոն հարձակման մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հնարավոր փոխհամաձայնության գալը Եվրամիության վերակազմավորման հարցի շուրջ:
Մադրիդի ամենահայտնի ֆուտբոլային ակումբը՝ «Ռեալը», դիմել էր Մադրիդի իշխանություններին՝ տնային խաղերի համար նախատեսված մարզադաշտը վերանորոգելու համար:
Բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Վերը նշվածից և հատկապես Պերմյակովի կողմից գրված Սատանայի հետ պայմանագրից և դրա բովանդակությունից հիմնավոր կարծիք ստեղծվում, որ Վալերի Պերիմյակովը, այսպես կոչված, սատանիս է»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ իրենք գտնում են, որ սա անմիջական առչություն ունի հանցագործության կատարման շարժառիթի հետ:
Արժույթի միջազգային դատարանի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդին ֆրանսիական դատարան են հրավիրել երկրի իշխանությունների կողմից 400 մլն դոլարի փոխհատուցման վճարի գործի շրջանակում, որը տրվել է Բեռնար Տապին այն ժամանակ, երբ նա գլխավորել է ֆինանսների նախարարությունը:
Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարել բոլոր պայմանները, որոնք առաջ էր քաշել Անկարան «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շրջանակում: Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» ապագայի մասին դեռ վաղ է խոսելը, հայտնում է Anadolu գործակալությունը:
2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր:
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:
«Մենք ունենք հստակ վերահսկողական համակարգ հանրապետությունում, որ ամենօրյա մշտադիտարկումներ է իրականացվում համաճարակային: Բոլոր միջոցառումները իրականացվում են և մենք արտառոց համաճարակային իրավիճակ այսօր չունենք»,- ասաց փոխնախարարը:
Ա. Բադալյանը նշեց, որ ընդդիմությունն այս տարի հաջողություն չունեցավ. «Դե յուրե ընդդիմադիր շատ կառույցներ կան, դեկտեմբերի 6-ի գործընթացը ցույց տվեց, որ ընդիմադիր երկու ուժ է մնացել. ՀԱԿ-ը՝ իրեն կցված ՀԺԿ-ն, և ինչ-որ չափով ՀՅԴ-ն: Մնացածն ուղղակի գրանցված են»:
Հայաստանում ներքին քաղաքականության առումով երկու կարևոր գործընթացներ տեղի ունեցան 2015 թվականին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս մղումը մրցակցային պայքարից՝ դրա հետևանքներով, ինչպես նաև տարվա վերջին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ իր նախորդող քարոզարշավով:
Դեկտեմբերի 17-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Գոռ Օհանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է, կոչումով ավագ լեյտենանտ:
Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի պողոտայում գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց, ավտովերանորոգման արհեստանոցում, Porsche Cayenne մակնիշի 22 CC 080 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղայի դի կա:
Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել Հունաստանի Սալոնիկ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը:
Դատական նիստին է ներկայացվել գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը, ով մինչ այս պահը գլուխը կախած վիճակում նստած է ամբաստանյալի համար նախատեսված վայրում։
«2014թ. հաշվետվությունը, իմ կարծիքով, մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014 թ. հաշվետվության քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Ռուսաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Մոսկվան պատրաստ է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուն անցումային քաղաքական պրոցեսի շրջանակում:
Ուղիղ հեռարձակում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստից:
«Մեզ պետք է ուժեղ Վերահսկիչ պալատ, բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ ուժգնության, ի՞նչ ուժի Վերահսկիչ պալատ է պետք: Ինքն ունի ծրագիր և ներկայացնում է հաշվետվություն, բայց մեր երկրում ծրագրերն ու հաշվետվությունները այսբերգի ո՞ր մասն են»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՎՊ 2014թ. հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին:
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
«…Մեծ աղջկաս ժնջիլով մսուրքից գոմում կապել էր, էնքան ծեծեց, էնքան գլխին խփեց, ակնոցներ ա կրում 6 տարեկանից, արդեն տասը տարի ա։ Բողոքել եմ մեր մոտի անչափահասների բաժին, վզի վրայի հետքն էլ կար, բայց ասում ա՝ սպանություն չի եղել, ինչի՝ ես էս երեխուն բերել-հասցրել ստեղ, էսօր հոր դեմ ա դուրս գալի, վաղն էլ քո դեմ ա դուրս գալու»։