
Առեղծվածային դեպք Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է 35-ամյա երիտասարդի դին. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի պողոտայում գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց, ավտովերանորոգման արհեստանոցում, Porsche Cayenne մակնիշի 22 CC 080 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարք, 37 տան բնակիչ 35-ամյա Հովիկ Ռաֆայելյանը:
Չի բացառվում, որ երիտասարդը մահացել է շմոլ գազի հետևանքով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: