Գիշերվա կեսին, քիթս ջարդած, արյունլվա՝ հասել եմ հորանցս տուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն օր լաց եղած, ծեծված, կապտած՝ թե ես, թե երեխաներս, էս երեխեքն ամիսներով դպրոց չեն գնում, մինչեւ կապտուկները լավանան, ռեժիմով ծեծ ենք ուտում»։ Այսպիսին էր Լուսինեի կյանքը տարիներ շարունակ, երբ ամուսնացավ եղբոր ընկերոջ՝ ազատամարտիկ Կարե նի հետ ու Վանաձորից տեղափոխվեց Արջուտ գյուղ։ Ամուսնու հետ միասին, գրեթե անմարդկային պայմաններում, սկսել են ապրել մի կիսաշեն տնակում, որտեղ ծեծն ու անարգանքը եղել են Լուսինեի 17 տարվա ամուսնական կյանքի ուղեկիցները։ Լուսինեն պատմում է, որ առաջին ծեծը եղել է, երբ ինքն արդեն հինգ ամսվա հղիություն ուներ։ Միաժամանակ ամուսնու հետ միասին կատարել է ամենածանր աշ խտտանքներն ու հավասարը հավա սարին մասնակցել շինարարական աշխատանքներին՝ տնամերձ հողամասում ստեղծել տուն ու փորձել համատեղ կյանք կառուցել։

«Անընդհատ ծեծ, ջարդ, նոր տուն էինք հիմնում, սոցիալական դժվարությունները շատ էին, մենակ էինք ամեն ինչ անում, անգամ շինարարու թյան վրա աշխատելու համար որեւէ մեկին վճարելու փող չունեինք, էդ քիչ էր՝ ծեծն էլ անպակաս, ես գնում էի հորանցս տուն, գալիս՝ համոզում էր կամ էլ սպառնում՝ գնում էի հետ»,– պատմում է կինը։

Եվ այդպես մի բանի անգամ ստիպ ված է եղել գնալ տնից՝ թողնելով երեխաներին, բայց դարձյալ թե սպառնալիքները, թե երեխաների վրա գործադրված ճնշումներն ստիպել են Լուսինեին վերադառնալ։

«Երկար ժամանակ մամայից կտրել էին ու չէին թողնում տեսակցել»,–ասում է Լուսինեի ավագ դուստրը՝ Մարուսյան։ «Տրամադրում էին մամայի դեմ, ու մենք շատ է եղել, որ մամայի դեմ ցուցմունք ենք տվել ոստիկանությունում, եթե նման ցուցմունք չգրեինք, պապան մեր մատները դնում էր վառարանի վրա՝ վառում»։

Կինը հիշում է բոլոր բռնարարքներն ու զարմանում մարդկանց անտարբերության վրա։ Ամբողջ գյուղը գիտի այս ընտանիքի վիճակը, դպրոցի տնօրենը, գյուղապետը։ Բազմիցս դիմել է գյուղապետին, որն իր մեքենան բերում է ամուսնու արհեստանոցում վերանորոգելու։ Մեքենան վերանորոգում, գոհ ու հանգիստ գնում է, կանչում իրենց տուն՝ օղու բաժակի շուրջ նշելու, ու բոլորովին չի մտահոգվում, որ այդ խմիչքն էլ ավելի է խաթարում այս ընտանիքի առանց այդ էլ բռնությամբ ու տագնապով լցված կյանքը։ Դե լավ, ասենք՝ իմ հանդեպ անտարբեր են, համակերպվում է Լուսինեն, բա երեխաները։ Ամեն անգամ, երբ հերթական բռնությունից հետո կինը դիմել է իրավապահներին ու ակնկալել նրանց միջամտությունը, հուսահատվել է։

«…Մեծ աղջկաս ժնջիլով մսուրքից գոմում կապել էր, էնքան ծեծեց, էնքան գլխին խփեց, ակնոցներ ա կրում 6 տարեկանից, արդեն տասը տարի ա։ Բողոքել եմ մեր մոտի անչափահասների բաժին, վզի վրայի հետքն էլ կար, բայց ասում ա՝ սպանություն չի եղել, ինչի՝ ես էս երեխուն բերել-հասցրել ստեղ, էսօր հոր դեմ ա դուրս գալի, վաղն էլ քո դեմ ա դուրս գալու»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս