«ՎՊ հայտնաբերումները մնում են օդում կախված». Միքայել Մելքումյան

«Մեզ պետք է ուժեղ Վերահսկիչ պալատ, բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ ուժգնության, ի՞նչ ուժի Վերահսկիչ պալատ է պետք: Ինքն ունի ծրագիր և ներկայացնում է հաշվետվություն, բայց մեր երկրում ծրագրերն ու հաշվետվությունները այսբերգի ո՞ր մասն են»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՎՊ 2014թ. հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ սոցիալական ոլոտում առկա խնդիրները նույն կերպ շարունակվում են, այսինքն՝ հատվածային է լուծվում խնդիրը: Մ. Մելքումյանի խոսքով՝ ավելի հետաքրքիր են պետական գնումները և պետական միջոցների ծախսը, այսինքն՝ համակարգային լուծումներ են պետք: Պատգամավորի կարծիքով՝ նոր Սահմանադրությամբ փորձ է արվում խնդիրը համակարգային լուծել: Նա նշեց, որ վերահսկողությունը ամենավերջին կարևոր սյուներից մեկն է, և եթե այն քաղաքական ամուր հիմքեր չի ունենում, սահմանափակվում է միայն արձանագրելով, և երբ քաղաքական որոշումներով չեն կարգավորվում ՎՊ հայտնաբերումները՝ մնում են օդում կախված:

«Մենք կարողանալո՞ւ ենք վերջ տալ պետական միջոցների վատնումների պրակտիկային, թե՞ լինելու են մարդիկ, որ կարղանալու են վատնումները անել  իրենց չափով՝ շատ համը չի հանել: Կամ հարցնում են՝ ո՞նց ես, ասում է՝ շատ զգույշ»,- ասաց Մ.Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս