Հայաստանում խոզի գրիպի հետ կապված համաճարակային իրավիճակ չկա

Հայաստանում խոզի գրիպի հետ կապված համաճարակային իրավիճակ չկա: Այս  մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է այսօր:

«Մենք ունենք հստակ վերահսկողական համակարգ հանրապետությունում, որ ամենօրյա մշտադիտարկումներ է իրականացվում համաճարակային: Բոլոր միջոցառումները իրականացվում են և մենք արտառոց համաճարակային իրավիճակ այսօր չունենք»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում արձանագրվել է խոզի գրիպի 3 դեպք, վարակվել են 2 երեխա և 1 հղի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031