Բաժիններ՝

Որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031