Բաժիններ՝

Օբաման ու Էրդողանը քննարկել են Ռուսաստանի հետ հաշտվելու ուղիները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում հանդիպմանը քննարկել են, թե ինչպես թուլացնեն ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք քննարկել ենք, թե ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել, որպեսզի թուլացնեն լարվածությունը ու գտնեն դիվանագիտական ուղիներ խնդրի կարգավորման համար»,- հայտնել է Օբաման:

Միևնույն ժամանակ, Օբաման ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիայի պաշտպանվելու իրավունքին: «Միացյալ Նահանգները աջակցում է Թուրքիայի իրավունքին՝ պաշտպանել իրեն ու իր օդային տիրույթը»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է ընդհանուր թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031