Բաժիններ՝

Նարդարանում իրավիճակը լարված է. Ադրբեջանի ներքին զորքերը հատուկ օպերացիա են անցկացնում

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Նարդարան բնակավայրի հրապարակը գտնվում է Ադրբեջանի ներքին զորքերի հսկողության ներքո:

Ոստիկանությունն իր վերահսկողության տակ է վերցրել բնակավայրի փողոցները: Լրագրողներին ու տեղացիներին արգելվել է լուսանկարել կամ տեսանկարահանում իրականացնել:

Բացի այդ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերը պարեկություն են իրականացնում Նարդարանի առափնյա հատվածում:

Փակ է նաև դեպի բնակավայր տանող մուտքը: Հաղորդվում է, որ դեպի բնակավայր տանող ճանապարհները վերահսկում են ոստիկանության ինքնաձիգներով զինված աշխատակիցները: Բնակավայրի մոտակայքում գտնվում են շտապօգնության բազմաթիվ մեքենաներ:

Նշվում է, որ բնակավայում չեն գործում հեռախոսները, մարդկանց արգելվել է դուրս գալ տներից:

Պաշտոնապես իրավապահ մարմինները հաղորդում են, որ քաղաքացիների իրավունքն ու ազատությունը ապահովելու, ինչպես նաև բնակիչներից զենք ու պայթուցիկ սարքեր առգրավելու նպատակով այսօր առավոտից բնակավայրում իրականացվում է հատուկ օպերացիա:

Հաղորդվում է, որ ավանը գտնվում է կրոնական ծայրահեղականների վերահսկողության ներքո: Օպերացիան անցկացվում է Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նարդարանում ոստիկանությունն անցկացրել էր աստվածաբան, «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավար Տալե Բագիրզադեին կալանավորելու հատուկ օպերացիա: Նրա կողմնակիցների ու իրավապահների միջև կռիվ էր սկսվել: Հատուկ գործողության հետևանքով սպանվել էր 4 նարդարանցի, նաև Ադրբեջանի ՆԳՆ-ի 2 աշխատակից:

Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարություն էին տարածել, որում նշվում է, թե արմատական իսլամ դավանող զինված խմբավորումը մի շարք սադրանքներ, ահաբեկչություններ ու զանգվածային անկարգություններ էր նախապատրաստում ու ՆԳՆ-ն այդ խմբին վնասազերծելու նպատակով ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ»:

Նշվում է, որ խումբը ցանկացել է բռնությամբ փոխել սահմանադրական կարգը, երկրում հաստատել շարիաթի օրենքներ: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «Մուսուլմանական միասնություն» շարժումը, որը կողմնակիցներ է հավաքագրել Բաքվում ու երկրի մյուս շրջաններում, նրանց մատակարարել զենք ու պայթուցիկ նյութեր:

125687_src 125693_src 125697_src

https://www.youtube.com/watch?v=JOE8e4ElNDc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս