Ռուսաստանը չի ապացուցի Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի կապերը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրապարակի Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի միջև նավթի առևտրի վերաբերյալ ապացույցները, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Գլխավորը տեղեկատվություն ունենալն է ու այն աշխատանքում օգտագործելը, որը կենտրոնացած է գլխավորապես ոչ թե ինչ-որ բանի ապացուցման, այլ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այդ տեղեկությունն օգտագործվում է ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կլքի իր պաշտոնը, եթե ներկայացվի ապացույց, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ի զինյալներից:
«Եթե դա ապացուցվի, ապա մեր ազգային հպարտությունը կպահանջի, որ ես հրաժարվեմ իմ պաշտոնից»,- ասել էր Էրդողանը Փարիզի միջազգային կլիմայական գագաթաժողովում:

«Մենք այնքան անպատիվ չենք, որ նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ես կլքեմ իմ աթոռը: Եթե կան ինչ-որ ապացույցներ, թող ներկայացնեն, տեսնենք»,- հավելել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս