Բաժիններ՝

Ռուսաստանը երկրորդ ռազմաբազան է բացում Սիրիայում. ԶԼՄ-ներ

Քուվեյթի Al-Rai թերթը հայտնում է այն մասին, որ Ռուսաստանը նախապատրաստվում է երկրորդ ռազմաբազան բացել Սիրիայում: Հաղորդվում է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի խմբավորումը պետք է տեղակայվի Հոմսից 35 կմ հարավ-արևելք՝ «Շայրաթ» օդանավակայանում: Սիրայում ավիացիոն խմբավորման անձնակազմը կարող է հասնել մինչև 100 ինքնաթիռի:

Թերթի թղթակիցը, հղում կատարելով Դամասկոսում ռուս-սիրիա-իրաքյան համատեղ շտաբին, հայտնում է, որ «Շայրաթ» բազան ունի 45 ամրացված ավիացիոն անգար, որոնք թույլ են տալիս պաշտպանել ինքնաթիռները գնդակոծությունից:
Հոդվածագիրը գրում է, որ օդանավակայանն ի վիճակի է ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռներ, ունի նաև հավելյալ թռիչքուղի:

Ինչպես Lenta.ru-ի թղթակցին հայտնել է ռուսական ուժային կառույցներում աղբյուրը, «Շայրաթ» ավիաբազայի օգտագործումը հարկավոր է Սիրիայի հարավում ու արևելքում օպերացիաների իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031