Բաժիններ՝

Իրանը առաջարկել է Բելառուսին հիմնել ծխախոտի համատեղ արտադրություն

Ծխախոտային արտադրատեսակների պլանավորման ու վերահսկողության իրանական կենտրոնը բանակցություններ է վարում բելառուսական ընկերությունների հետ Իրանում ծխախոտ արտադրելու շուրջ: Այդ մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Իրանի առևտրի նախարարության կայքին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թեհրանում Բելառուսի դեսպանության առևտրային կցորդ Դմիտրի Կալչովի հետ հանդիպման ընթացքում Ծխախոտային արտադրատեսակների պլանավորման ու վերահսկողության իրանական կենտրոնի ղեկավար Ալի Ասղար Ռամզին առաջարկել է բելառուսական ծխախոտային ընկերություններին օգտագործել Իրանի հնարավորություններն ու հիմնել ծխախոտային արտադրատեսակների համատեղ արտադրություն:

2016թ. մարտին Իրանը պլանավորում է արտադրել մոտ 10 մլրդ ծխախոտ իր օրիգինալ բրենդների ներքո, այլ ոչ թե դրանք ներկրել, ասել է Ռամզին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031