Բաժիններ՝

Փարիզում մահացել է Իսրայելում խորհրդային ամենահայտնի լրտեսը

Ֆրանսիայում 97 տարեկանում մահացել է Մարկուս Կլինբերգը՝ ամենահայտնի լրտեսը, ում երբևէ գաղտնազերծել են Իսրայելի հատուկ ծառայությունները, հայտնում է The Times of Israel-ը:

Նրան կալանավորել էին 1983թ.՝ մեղադրելով ԿԳԲ-ի (Պետական անվտանգության կոմիտե) հետ 30 տարի համագործակցելու մեջ:

Այդ պահին Կլինգբերգը Նես-Ցիոնում կենսաբանական հետազոտությունների գերգաղտնի ինստիտուտի տնօրենի տեղակալն էր, ինչպես նաև Թել Ավիվի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր: Մասնավորապես, նա Խորհրդային Միությանը տեղեկություն էր հաղորդել, թե ինչ գործունեություն է վարում Իսրայելը քիմիական ու կենսաբանական զենքի ոլորտում:

Գիտնականի խոսքով՝ ինքը ԽՍՀՄ-ի համար աշխատել է գաղափարախոսական նկատառումներից ելնելով, ինչպես նաև որպես երախտագիտության նշան՝ նացիստների դեմ տարած հաղթանակի համար:

Վերջինիս դատապարտել էին 20 տարվա ազատազրկման: Ինչպես հայտնում է թերթը, պատժաժամկետի 10 տարին գիտնականն անցկացրել է բանտախցում միայնակ:
2003թ.՝ ազատազրկումից հետո, նախկին լրտեսին թույլատրեցին մեկնել Փարիզ դստեր ու թոռնիկի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս