Բացառիկ. Ինչպես է տեղի ունեցել ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուի փրկության օպերացիան:
Սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են զինյալի, որը առնչություն ունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Դրանք խլել էին ավելի քան 40 մարդու կյանք: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
Շաբաթներ առաջ 168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Օհանավան համայնքում գտնվող 4-13 դդ. թվագրված Սբ. Հովհաննավանք եկեղեցու (տեղակայված Քասախի կիրճի աջ եզրին՝ քարանձավի վրա) քարանձավը փլված է, իսկ եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը՝ վտանգված:
Նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում դավաճանական՝ թիկունքից հասցված հարվածները նրանցից, ում համարում էինք դաշնակիցներ հակաահաբեկչական պայքարում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նկատի ունի երկու օր առաջ Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կատարվածը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները սխալ են թույլ տվել՝ խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ավելի շատ սխալվել է ԱՄՆ-ը՝ աջակցելով Թուրքիայի իշխանությունների գործողություններին, հայտնում է Press TV-ն:
«ՖԱՖ-ն ինձ չի հետաքրքրում, կարող են ամեն օր էլ ցույցեր անել: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- նշեց Ռ. Հայրապետյանը:
Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կանցկացվեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի և առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:
Ռուսաստանը նոր սերնդի С-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Սիրիայում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն դեռևս չի սկսել Ամուլսարի շահագործումը, սակայն 2007 թվականից սկսած ընկերությունն արդեն ավելի քանի 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել հանքի շրջակա համայնքներում, իսկ միայն` 2015 թվականին` 240 հազար ԱՄՆ դոլարի չափով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը
Associated Press գործակալությունը տարածել է թուրք զինվորականների աուդիոձայնագրությունները՝ նախազգուշացումներով, որոնք ուղղված են եղել Սիրիայում կործանված «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի անձնակազմին:
Բանախոսի խոսքով՝ Թուրքիան ունի իր խոցելի տեղը՝ «Հյուսիսային Կիպրոսը», որտեղ կարող էր ցանկացած տարածք ռմբակոծել
Երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում:
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում՝ «Միկա» մարզադաշտի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ:
«Ռոսնեֆտի» կողմից 40 մլն դոլարով ձեռք բերված Petrol Market ընկերությունը պատկանել է 2014թ. սնանկացած հայ օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը:
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանմանհետեւանքով Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները խիստ սրվել են։
ՏՄՊՊՀ-ն բազմաթիվ խնդիրներ է բացահայտել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, փաթեթն ուղարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ՌԴ հակամենաշնորհային ծառայություն, քանի որ ՀԿԵ-ն ռուսական ընկերության 100% դուստր ընկերությունն է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին:
««Հայոց վահան» նախաձեռնությունը ես միշտ դիտարկել եմ՝ ԱԱԾ-ի հովանու ներքո գտնվող ինչ-որ նախաձեռնություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վնասազերծված զինված խմբի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչությունում, ինչպես նաև Արարատի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
«Հայաստանը հարաբերական ապահով երկիր է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ ցանցային ահաբեկչությունից ցանկացած պետություն պետք է զգուշավոր լինի:
Ռուս-թուրքական հասարակական ֆորումը, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, վերջին իրադարձությունների ֆոնին չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Россотрудничество-ի ղեկավար Լյուբով Գլեբովային:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի անսանաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Դրանով փորձ է արվում այսուհետ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվերը անասնա բուժասանիտարական փորձաքննության ենթարկել։ Սա նշանակում է, որ մինչ այս Հայաստանում սպառողը իրազեկ չի եղել, թե որակապես ինչ հավկիթ է գնել։
Կրասնոարսկի երկրամասում կործանվել է ՄԻ 8 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 25 ուղևոր, երեքը՝ անձնակազմից, իսկ 22-ը՝ «Ванкор-Нефти» աշխատակիցներ են եղել:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ իշխանություններն արդեն սահմանադրական փոփոխությունները կյանքի են կոչում. «Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի տղան՝ հայտնի Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայ անտառի» տնօրենի խորհրդական, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երևի, կնշանակեն պետ»:
Վերջինս գրանցված է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ըստ elections.am կայքի՝ Ավետիս Բարեյանը ծնվել է 1972թ.: