Ռուսաստանը պատրաստ է ամենասերտ համագործակցությանը լիբանանյան իշխանությունների հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ:
«Շատերն ասում են, թե ի՞նչ է՝ որ նախագահը կդառնա վարչապետ կամ ԱԺ նախագահ և կունենա նույն լիազորությունները, ինչ ունի այսօր: Ես անեմ ամենապարզ համեմատություն. վերջին 20 տարիների ընթացքում չեմ հիշում գործող որևէ նախագահի հաշվետվություն իր գործունեության մասին։ Այսօր գործող Սահմանադրությունը չի պարտադրում ղեկավարող քաղաքական ուժին հաշվետվություն ներկայացնել պառլամենտին կամ ժողովրդին, թե իր ծրագրային դրույթներից ո՞րն է իրականացրել, ինչպե՞ս ու ի՞նչ արդյունք է ստացել։
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1986 թ. ծնված Արմենակ Սևանյանին և անգիտակից վիճակում նրան տեղափոխել հիվանդանոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։
«Եթե մեկ համակարգ մեկ անձի կողմից է ձևավորվում, դուք էլ լինեիք, օբյեկտիվ լիենլը շատ դժվար կլիներ ձեզ համար». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՀՀ արդարադատության համակարգի մասին
Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի 2 ժամկետային զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ:
Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի տներից մեկի հացատանը տղամարդու կախված դի կա:
Իրանի միանգամից մի քանի շրջան պատուհասել են ջրհեղեղները, որոն հետևանքով մահացել է նվազագույնը 15 մարդ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Իշխան Մաթևոյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ։
«Կարծում եմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում իրապես ստանում է պատշաճ ուշադրություն»
Ամերիկացի զինվորականները 99%-ով վստահ են, որ ԴԱԻՇ-ի դահիճներից մեկը՝ Մուհամմեդ Էմվազին, ով ավելի շատ հայտնի էր որպես «Ջիհադի Ջոն», ոչնչացվել է ավիահարվածների հետևանքով, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Քրդական զինված խմբավորումները մտել են Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաք, Twitter-ում հայտնել է Քրդստանի անվտանգության շրջանային խորհուրդը:
Համալսարանները այսօր ավելի շատ կաշառակերության բուն են դարձել, քան ռեալ կրթության, և ավելի շատ խրախուսվում է չսովորելը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հրապարակված հակահայկական զեկույցին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ մեծ քաղաքանության մեջ չի կարելի որևէ մանրուք աչքաթող անել
Թուրք զինծառայող է սպանվել Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին:
Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: Ինչպես հայտնում է TASS-ը, համաձայն Սահմանադրության կանոնների, Կոպաչը հրաժարականի մասին հայտարարել է Լեհաստանի նոր Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) նիստի ժամանակ, որը ձևավորվել է հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Քարոզչության շրջանում ցանկացած քաղաքական ուժ պետք է ձգտի առավելագույնս օգտագործել անվճար ուղիղ եթերի հնարավորությունը՝ չխորանալով ժանրային առանձնահատկությունների եւ կազմակերպիչների մոտիվացիաների մեջ: Իսկ ընդհանուր պատճառն այն է, որ մեր քաղաքական մշակույթը «մենախոսական» է:
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, մեկ ամսից պետք է զորացրվեր:
Խմբերից մեկն այս պահին Ուշիում է (Արագածոտնի մարզ)։ Ինչպես երևում է, ռեալիթի շոուի մասնակիցները հաճելին օգտակարի հետ են համատեղում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
«Արդյոք սա չի՞ նշանակում, որ ընդդիմությունը հնարավորություն է ստանում ազդել քաղաքական մեծամասնության որոշումների վրա: Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է նաև հստակ հասկանանք՝ ոչ ասելով՝ ինչի՞ն ենք նախապատվութուն տալիս: Եթե ընդդիմությունը բավականին ազդեցիկ է, կարող է հանրությանը տանել բոյկոտի, հնարավոր մարտի 1-երի, եկեք միասին ասենք՝ «այո», ու 2017 թվականին վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի»:
«Փողերի լվացում, որ տեղի է ունեցել, դա անժխտելի է։ Փողերի լվացումը շատ վտանգավոր գործողություն է. կարող էր այդ ֆռռացրած փողերով զենք առնել, կարող էր պետության դեմ գործունեություն ծավալել։ Բայց չեմ կարծում, թե պետական ոլորտում կան մարդիկ, որ կաջակցեն Աշոտին»:
Շուրջ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել Սիրիայում քաղաքացիական պատերազմն սկսվելուց ի վեր, հայտարարել է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը Figaro-ին տված հարցազրույցում:
Արդեն մեկնարկել է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում ոչ ստանդարտ «Այո եւ Ոչ» հեռուստանախագիծը: Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում եւ քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը շատ արագ ներկայացրեց հարցերը և փոփոխության առաջարկների բացակայության պարագայում դրանք նույն արագությամբ ընդունվեցին ու արտահերթ նիստն ավարտվեց:
Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել «Ընդդիմության միասնական շտաբ»-ին և խնդրել է այն հրապարակել որպես իր անունից մեր հայրենակիցներին ուղղված կոչ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվել էին տեղական հանրաքվեներ՝ մի շարք համայնքների միավորման հարցով:
Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ։ Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետև այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում։