Բաժիններ՝

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: Ինչպես հայտնում է TASS-ը, համաձայն Սահմանադրության կանոնների, Կոպաչը հրաժարականի մասին հայտարարել է Լեհաստանի նոր Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) նիստի ժամանակ, որը ձևավորվել է հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Մենք հարգում ենք ընտրությունների արդյունքները»,- ասել է նա՝ հաջողություն ցանկանալով Յարոսլավ Կաչինսկու հաղթանակած «Օրենք և արդարություն» կուսակցությանը:
Նոր կառավարության առաջ ծառացած խնդիրների թվում Կոպաչը թվարկել է գործազրկության դեմ պայքարը, տնտեսական աճի զսպումը, ընտանիքի մասին հոգատարությունն ու ֆինանսական կայունությունը:

Կոպաչի «Քաղաքացիական հարթակը», որը իշխանության ղեկին էր 2007-ից, այս ընտրություններում հայտնվել է 2-րդ տեղում ու դառնալու է ընդդիմություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս