Բաժիններ՝

Հակառակորդի կրակոցներից զոհված 20-ամյա Վահեն օրեր առաջ ծառայակցի կյանքն էր փրկել. news.am

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, մեկ ամսից պետք է զորացրվեր:

Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը NEWS.am-ին պատմել է, որ մեկ ամիս առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար Վահեին մեդալով էին պարգեւատրել, 10-օրյա արձակուրդ տվել, բայց նա նախընտրել էր արձակուրդ չգալ՝ մտածելով, որ մեկ ամսից զորացրվելու է:

vahe1

«Եթե արձակուրդ եկած լիներ, վաղը նոր լրանում էր օրը, կգնար հետ, բայց ասել էր՝ մեկ ամիս ա մնացել, գամ, ի՞նչ անեմ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Վահեն ընտանիքի հետ դեպքից 1 ժամ առաջ էր խոսել.

 

«Խոսել էր մամայի հետ, ասել էր՝ լավ եմ, շուտով կգամ: Դրանից մի ժամ հետո դեպքը եղել էր»:

vahe3

Վահեն Վանոյանների կրտսեր զավակն էր, ավագ քույր ունի։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս