Բաժիններ՝

Քուրդ աշխարհազորայինները մտել են Իրաքի Սինջար քաղաք

Քրդական զինված խմբավորումները մտել են Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաք, Twitter-ում հայտնել է Քրդստանի անվտանգության շրջանային խորհուրդը:

«Փեշմեգայի» ուժերը ներկայում տարբեր ուղղություններից մտնում են Սինջար, որպեսզի շրջանը ազատեն ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում կատարելով ականատեսներին, քաղաքում լսվում են ծանր հրետանու ձայներ, իսկ քաղաքի գլխավոր փողոցում տեսանելի են մի քանի հարյուր քուրդ զինյալներ:

Եվս մի ականատես պատմել է Associated Press-ին, որ երեկ երեկոյան քաղաքից փախել է ավելի քան 50 իսլամիստ:

Հիշեցնենք, որ Սինջարի վրա հարձակումն սկսվել է նախօրեին: Օպերացիային մասնակցում է շուրջ 7,5 հազար մարտիկ, որոնց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ավիացիան:

Սինջարը ԴԱԻՇ-ի ջիհադիստների վերահսկողության ներքո է գտնվում 2014 թվականից օգոստոսից, ինչից հետո քաղաքից հեռացել էին տասնյակ հազարավոր եզդիներ: Շատերը, ովքեր չէին հասցրել հեռանալ քաղաքից, սպանվել էին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30