Ինչ է նշանակում «ռեալիթի շոու. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ուզում եմ սկզբում պարզաբանել, թե ինչ է նշանակում «ռեալիթի շոու»: Քաղաքական գործիչներից ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե դա միայն «Ավագ եղբայր» կամ «Տուն-2» տիպի հաղորդում է, երբ տեսախցիկները օրուգիշեր հետեւում են «շարքային մարդկանց» կյանքին: Հաղորդման մասնակից կամավորները որոշակի գումարի դիմաց համաձայնում են շաբաթներ շարունակ ապրել «ակվարիումի» մեջ եւ ի ցույց դնել իրենց հարաբերություններն ու կրքերը:

Մի խոսքով՝ պարտադիր չէ, որ դա լինի «Տուն-2»-ի նման հիմարություն: Քաղաքական «ռեալիթի շոուների» մասին ես, խոստովանեմ, չեմ լսել: Դա, իմ պատկերացմամբ, զվարճալի ժանր է: Բայց գուցե մենք այս հարցում առաջի՞նը լինենք: Չգիտեմ՝ ինչ կստացվի ընկերներիս մոտ, որոնք ձեռնարկել են «Այո-Ոչ» ռեալիթի շոուն: Անկեղծորեն ցանկանում եմ, որ ամեն ինչ լավ ստացվի: Կամ գուցե դա լինի ոչ «ռեալիթի շոու», բայց դարձյալ շատ հետաքրքիր եւ դիտարժան հաղորդաշար:

Քարոզչության շրջանում ցանկացած քաղաքական ուժ պետք է ձգտի առավելագույնս օգտագործել անվճար ուղիղ եթերի հնարավորությունը՝ չխորանալով ժանրային առանձնահատկությունների եւ կազմակերպիչների մոտիվացիաների մեջ: Իսկ ընդհանուր պատճառն այն է, որ մեր քաղաքական մշակույթը «մենախոսական» է: Մարդիկ գերադասում են մենախոսություններ արտասանել խորհրդարանական ամբիոններից, լրագրողական ակումբներում, կուսակցական ժողովներում եւ հարցազրույցների տեսքով: Թե ինչ պատճառաբանություն են նրանք բերում՝ բանավեճերից խուսափելու համար (օրինակ՝ «բերեք իմ կալիբրի մարդիկ»)՝ դա այնքան էլ էական չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս