Սիրիայում շուրջ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել պատերազմի ժամանակ
Շուրջ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել Սիրիայում քաղաքացիական պատերազմն սկսվելուց ի վեր, հայտարարել է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը Figaro-ին տված հարցազրույցում:
«Սիրիայում գտնվող ավելի քան 10 հազար հնագիտական հուշարձաններից 300-ը վնասվել են ավերածությունների հետևանքով»,- ասել է Աբդուլքարիմը:
Նրա խոսքով՝ մշակութային օբյեկտները ոչնչացվում են զինյալների ու կառավարական զորքերի բախումների ու անօրինական պեղումների հետևանքով:
Նա նաև հիշատակել է ավերածությունները՝ կապված գաղափարական պայքարի հետ, որն իրականացրել է Պալմիրայում ԴԱԻՇ-ը ու շինարարությունը, որ կատարվում է մշակութային օբյեկտների շուրջ, որի հեղինակներն անտուն մնացած մարդիկ են:
Նա հայտնել է, որ 2012թ. ամառվա վերջին դեպարտամենտը սկսել է փակել թանգարանները, հնագիտական օբյեկտները և ցուցանմուշները տեղափոխել Դամասկոս ու այլ հուսալի վայրեր: