Հայ բժիշկները արտագաղթում են Գերմանիա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ։ Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետև այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում։ Միևնույն ժամանակ, ըստ Մակարյանի, տարիներ շարունակ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը այս տարի մնացել է Հայաստանում կամ գնացել-եկել է։ «Իմ տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում և ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել։ ՈԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել Է։ Բացի այս՝ այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել»,- ասել է Մակարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: