
Տղամարդը մահացել է վրաերթի ենթարկվելուց 5 օր անց

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1986 թ. ծնված Արմենակ Սևանյանին և անգիտակից վիճակում նրան տեղափոխել հիվանդանոց:
Նոյեմբերի 11-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, Արմենակ Սևանյանը մահացել է: