Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինվորականները 99%-ով վստահ են, որ ԴԱԻՇ-ի դահիճ «Ջիհադի Ջոնը» ոչնչացվել է

Ամերիկացի զինվորականները 99%-ով վստահ են, որ ԴԱԻՇ-ի դահիճներից մեկը՝ Մուհամմեդ Էմվազին, ով ավելի շատ հայտնի էր որպես «Ջիհադի Ջոն», ոչնչացվել է ավիահարվածների հետևանքով, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը հայտարարել էր, որ անօդաչու սարքը երեկ երեկոյան հարվածներ է հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում: Նա հայտարարել էր, որ զինվորականները գնահատում են օպերացիայի արդյունքները:

«Մենք 99%-ով վստահ ենք, որ նա սպանվել է»,- հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Պաշտոնյայի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հետևել է «Ջիհադի Ջոնին» ողջ օրն ու հարված է հասցրել, երբ ահաբեկիչը դուրս է եկել Ռաքքայի տներից մեկից ու նստել իր ավտոմեքենան:

Ծագումով Քուվեյթից բրիտանաբնակ Մուհամմեդ Էմվազին ավելի վաղ հայտնվել էր մի քանի տեսագրության մեջ, որտեղ գլխատում էր օտարերկրացի պատանդներին:
Ենթադրաբար, Էմվազին Բրիտանիայից Սիրիա է ուղևորվել 2013 թվականին ու միացել ԴԱԻՇ-ի շարքերին:

Անցած տարի նա հայտնվել էր մի տեսագրության մեջ, որտեղ ցուցադրված է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլի սպանությունը: Ավելի ուշ տղամարդը հայտնվել էր մի շարք այլ տեսագրություններում, որտեղ ցուցադրվում էին պատանդների սպանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս