Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում պայթյուն է որոտացել, հայտնում է LifeNews-ը:
Տարեց կինը, ով, ըստ Trend գործակալության, հատել է Ադրբեջանի սահմանը, Տավուշի մարզի Կոթի գյուղից է: ՀՀ ընտրողների ռեսգիստրի տվյալների համաձայն՝ նա ծնվել է 1939թ., 76 տարեկան է: Ընտրողների ռեգիստրում նա գրանցված է Լուսիկ Աբովյան անունով:
Ոստիկանությունում շարունակվում է հետևողական աշխատանքը հանցագործություններ և իրավախախտումներ կատարած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը արատավորած անձանցից համակարգն ազատելու ուղղությամբ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
«Զգացողությունները շատ տհաճ են: Այսօրվա խաղում կարելի էր խուսափել պարտությունից: Մենք ավելի լավ էինք խաղում մրցակցից, բայց առաջին 15 րոպեներին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարծես դաշտում չլինեին»:
Dubai Airshow 2015 միջազգային ավիասրահում Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է LifeNews-ը:
1 շաբաթում ապաստան ստանալու որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար փախստական, ինչը բացարձակ ռեկորդ է շաբաթական կտրվածքով, հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը:
Մոտ օրերս Մոսկվայի շրջանում ցրտեր կգրանցվեն: Ջերմաստիճանի սնդիկի սյունը կիջնի՝ հասնելով մինուսի, անձրևներին կփոխարինի ձյունը:
Մ. Լ.-ի պայուսակից հայտանաբերել և առգրավել են 16 բջջային հեռախոս, 9 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորիչ և 2 «USB» լար:
«ՀԱԿ-ն ամեն տեղ ունենալու է վստահված անձ, այլ հարց է, որ տարբեր ուժի մարդիկ են դրանք: Տեղեր կան, որ մենք գիտենք՝ և՛ ուժեղ են, և՛ գրագետ, և՛ համարձակ, ավելի շուտ կզոհվեն, քան կթողնեն, որ որևէ ընտրակեղծիք լինի, տեղեր կան, որ նույնքան համարձակ, ուժեղ ու գրագետ չեն, այդտեղ իշխանությունը ստանում է խաղալու ռեսուրս»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատություն ու ՌԴ Մոսկվայի Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող բաժնի վարչության աշխատակիցները կասեցրել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի աշխատանքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Քննչական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որ անցկացրել են Սինայի թերակղզում Аirbus 321-ի աղետի պատճառների հետաքննություն, ինքնաթիռի պոչի հատվածի բեկորներից մեկում հայտնաբերել են տարօրինակ պատռված խոռոչ, հայտնում է LifeNews-ը:
«Հաջորդ տարի 4.4 մլրդ դրամի եկամտահարկի կորուստ ենք ակնկալում բանկային ոլորտից»,- ասաց Ա.Ալավերդյանը
«Բավականին մեծ ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսքը, եթե ՀՀ-ն ունենար այդ գումարները, մենք հիմա վաղուց կառուցած կլինեինք»,- խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ադրբեջանի զինված ուժերում, հավանաբար օրերս, գրանցվել է զինծառայողի մահվան հերթական դեպքը, տեղեկությունը որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում դեռևս տեղ չի գտել։
«Մարտահրավեր եմ տեսնում Հարավային Կովկասում»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցւթյուն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսման:
Այսօր Լատվիայում մեկնարկում են Լատվիայի Ազգային զինված ուժերի ու ՆԱՏՕ-իարագ արձագանքման Arrcade Fusion 15 ուժերի զորավարժությունները, որոնց կմասնակցի ավելի քան 500 զինծառայող:
«Պայմանավորված ճգնաժամերով` ՆԱՏՕ-ի առջև մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ուստի փոփոխվող անվտանգության միջավայրը կփոխվի նաև հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունանա 2016 թվականի հուլիս ամսին»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:
Ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այսպիսի տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Իշխանությունը, որ մի քիչ ավելի ազնիվ լիներ, կընդուներ, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է։ Երբ ասում եմ` մեր, միայն ՀԱԿ-ին նկատի չունեմ։ Ամբողջ ժողովուրդը դեմ է նոր Սահմանադրությանը: Միակ խնդիրը այդ դիմադրությունը կազմակերպելն ու արդյունքի հասնելն է»:
Փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:
«ՆԱՏՕ-ն իր պաշտպանական քաղաքականության վերանայման փուլում է»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցւթյուն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդները: Նա նախ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավի շտաբի անդամ չեք, Գ. Բեգլարյանն այսպես պատասխանեց. «Ես շտաբի անդամ երբևիցե չեմ եղել, բայց շտաբին միշտ աջակցում և օգնում եմ»:
Ավիաոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում սպասվում էր տարվա արդյունքներով գների 10-15% նվազում և դա արդեն ապահովվել է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
10 օր առաջ վթարի է ենթարկվել դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը: Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը Մոսկվային է փոխանցել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչության հավանականության մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, գողություներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել է, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանաված: