
Լատվիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններ

Այսօր Լատվիայում մեկնարկում են Լատվիայի Ազգային զինված ուժերի ու ՆԱՏՕ-իարագ արձագանքման Arrcade Fusion 15 ուժերի զորավարժությունները, որոնց կմասնակցի ավելի քան 500 զինծառայող: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Բերգմանիսին:
«Այդ զորավարժություններին զինվորականների հետ միասին կմասնակցեն նաև ողջ կառավարությունը, խորհրդարանը, ինչպես նաև պաշտպանության ու արտակարգ իրավիճակների քաղծառայությունները: Մանևրների շրջանակում մենք պետք է որոշենք, թե որքան արագ կարելի է Լատվիայի տարածքում ձևավորել ՆԱՏՕ-ի ուժերի շտաբ: Նման զորավարժություններ մենք դեռ չենք ունեցել»,- ասել է նախարարը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի շտաբը լուծելու է ՆԱՏՕ-ի ուժերի տեղաբաշխման խնդիրը մարդասիրական ճգնաժամի պայմաններում:
Շտաբը գտնվելու է Լիելվարդի ավիաբազայում: Լիտվայում կտեղակայվեն լոգիստիկայի ու մատակարարման ստորաբաժանումները, շտաբի անձնակազմի մի մասը կտեղակայվի Էստոնիայի տարածքում:
Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 17-ը: Դրանց կմասնակցի ավելի քան 1000 մարդ: