Բաժիններ՝

«Ֆյուրիի հետ իմ մենամարտի ժամանակ ֆանատներին հաստատ ձանձրալի չի լինի». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն վստահ է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ սպասվող նրա մենամարտը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Գերմանիայում, շատ դիտարժան կստացվի:

«Կարծում եմ՝ դա կլինի իմ կարիերայի ամենածանր մարտերից մեկը: Այս անգամ մրցակիցը կլինի ավելի բարձրահասակ և ավելի ծանր` շատ երկար ձեռքերով: Նա ավելի երիտասարդ է և լի է մեծ ամբիցիաներով:

Այդ տղան շատ է ցանկանում դրսևորել իրեն ռինգում և հաստատել գործով այն, ինչ անընդհատ կրկնում է, որ ինքն է լավագույնն աշխարհում: Դժվար կլինի հարմարվել նրա ոճին և ֆիզիկական տվյալներին: Ֆանատներին հաստատ ձանձրալի չի լինի»,- ասել է ուկրաինացի բռնցքամարտիկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30